Էդգար Խուրշուդյանը հաստատեց՝ իր և Արսեն Թորոս...

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը չհերքեց այն տեղեկությունները, որ իր և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հարաբերություններում կա որոշակի լարվածություն:

«Չեմ կարող հերքել, քանի որ այս մասին անընդհատ խոսվում է։ Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում դրանք կհարթվեն», - ասաց  Խուրշուդյանը:

Դիտարկմանը, որ գարդասիլի վերաբերյալ իրենց տարածած  հաղորդագրությունից հետո բարձրացվել է իր պաշտոնանկության հարցը, Էդգար Խուրշուդյանը հայտենց՝  այսօրվա դրությամբ իր պաշտոնանկության հարց չկա, շարունակում է իրականացնել իր գործառույթները: