ԵԱՏՄ-ում պետպատվերի արդյունքները պետք է Էկոնո...

1 մլրդը կուզենամ բացեք, դա ի՞նչ թիվ է, պետք է հասկանանք` էներգիտիկա՞ն է, թե՝ այլ բան, ի՞նչ է ներմուծվում, պարզ է, որ առյուծի բաժինը Ռուսաստանինն է:

Այս մասին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանից, որը ներկայացրեց ԵԱՏՄ-ում ՀՀ-ի 10 տարվա գործունեության հիմնական ուղղությունները, հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

ԵԱՏՄ-ում պետպատվերի արդյունքները պետք է Էկոնոմիկայի նախարարության թիվ մեկ խնդիրը լինի: Դուք պետք է ամեն օր պետպատվերի մասին հիշեցնեն ՀՀ գործարարներին, որպեսզի նրանք մասնակցեն այլ երկրի պետպատվերներին, որը մենք թողել ենք ինքնահոսի»,- ասաց Սուքիասյանը։

Նա փորձեց հասկանալ, թե ՀՀ-ում գրանցված կազմակերպությունները ՌԴ-ում կամ ԵԱՏՄ մյուս երկրներում ինչ կարգի պետպատվերների են մասնակցում և ինչպես են հաղթում, բացի դրանից՝ ՀՀ-ում որ երկրներն են մասնակցել, ինչ կարգի գումարներ են կարողացել մրցույթով հաղթել:

«Իրանի հետ ԵԱՏՄ պայմանագիրը որքանո՞վ է մեզ մոտ գործում, այդ փաստաթղթից հետո ի՞նչն է մեզ համար հեշտացել»,- հարցրեց նա և հետարքրքվեց նաև միգրացիոն հոսքերից:

«Կուզենայի միգրանտների մասին խոսել, երբ որ հոսքը սկսվեց 2022-ին, ինչն էր հետո պատճառը, որ ՀՀ-ից մեծ մասը գնացին այլ երկրներ,  գուցե այդպե՞ս էր պայմանավորված, որպեսզի սա դառնար հարթակ, որտեղ որ կգային, կհասկանային` ինչ է կատարվում միջազգային ինժեներական կազմակերպությունները և ըստ նպատակի տեղավորել մարդկանց տարբեր երկրներ: Թե մենք վերջին հաշվով ինքազբաղի հաշվով բավականին սխալներ արեցինք, դա ով էր բերել այդ օրենքը, որով ինժեներին սահմափակումներ դրեցին, դուք դա ուսումնասիրե՞լ եք, որ ապագայում չանենք նման սխալներ, ովքեր են այդ սխալների պատասխանատուն»,- ասաց պատգամավորը:

Նա շեշտեց, որ ՀՀ-ում բոլորիս միտքը մեկ բան պետք է լինի, որտե՞ղ է Հայաստանի շահը և դրանից դրդված, ամեն րոպե, ամեն ժամ պետք է դրանից խոսենք, ինչ պետք է անեն մեր տնտեսվարողները:

Փոխնախարարը նշեց, որ կդժվարանա թվեր հայտնել: «Ես հիշում եմ, որ այդ հարցը Դուք բարձրացնում էիք մշտապես: ԵԱՏՄ անդամ երկրներն ազատ պիտի իրավունք ունենան օգտվելու մյուս երկրների պետական պատվերներից, ու խոսքը պետական պատվերների մասին է, որովհետև երբեմն շփոթում էին, կարծում եմ՝ մասնավորի պատվերներին իրավունք ունեն, այստեղ կարգավորում չկա»,- ասաց փոխնախարարը:

Սուքիասյանն էլ արձագանքեց. «Պետպատվերների մասով ներկայիս ծավալը բացասական եմ գնահատում: Ամեն օր պետք է ասենք՝ ի՞նչ պատվերներ կան, որ երկրում կա, ո՞ր կազմակերպություները կարող են մաս կազմել»: