ԵԱՀԿ-ն հայտարարել է Թուրքիայի նախընտրական քար...

Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը հաջող է անցել և ընտրողներին հնարավորություն է տվել ընտրել իրական քաղաքական այլընտրանքների միջևսակայն քարոզարշավի շրջանը բնութագրվում էր գնալով ավելի բորբոքված և խտրական ելույթներովԱյս մասին ասված է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ հայտարարության մեջ։

ԶԼՄ-ների կողմնակալությունը և խոսքի ազատության շարունակական սահմանափակումները ստեղծել են անհավասար խաղի կանոններ և նպաստել գործող նախագահի չարդարացված առավելությանըասվում է միջազգային դիտորդների այսօրվա հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎհամատեղ առաքելությունը պարզել էոր թեեւ ընտրական մ,արմինները որոշ կանոններ են ներառել առաջին փուլից առաջ՝ ապահովելու հավասար հնարավորություններ, բայց օրենսդրությունը չի կարգավորում երկրորդ փուլի անցկացման կարևոր ասպեկտներըինչը բացասաբար է անդրադառնում իրավական որոշակիության և իրավական դաշտի կայունության վրա:

Մինչ թեկնածուները կարող էին ազատ քարոզարշավ իրականացնելորոշ ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցները շարունակում էին ենթարկվել ահաբեկման և ոտնձգություններիԵրկու կողմերն էլ օգտագործել են սադրիչ և խտրական արտահայտություններորոնք ուղեկցվում էին ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցության փոխադարձ մեղադրանքներով։

«Հավասար մրցակցային դաշտի բացակայության և անարդար քարոզարշավի վերաբերյալ առաջին փուլի ընթացքում բարձրացված մտավախությունները աննկատ են մնացելքանի որ գործող նախագահը շարունակել է օգտվել անհարկի առավելություններից», - ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Ֆարահ Քարիմին: «Ցավոքավելի կոշտ հռետորաբանության կիրառումըորը խտրական և բորբոքված էրավելի բևեռացրեց քաղաքական միջավայրըԵրեկ մեծ թվով ընտրողներ են եկել ընտրություններիև չափազանց կարևոր էոր հաղթողը իրական ջանքեր գործադրի Թուրքիայի ժողովրդի միասնությունն ապահովելու համար»։