ԵԱՀԿ-ն կողմ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ շփումների շարունակմանը` երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու նպատակով։
Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին։
«Զինված միջադեպերը, ինչպիսին երեկ տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, կարող են հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճին։ ԵԱՀԿ-ն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք նպաստում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ երկխոսությանը։ Մենք պատրաստ ենք աջակցելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավմանը», - Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է Օսմանին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։