ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ֆրանսիացի համանախագահ է...

ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի ներկայացուցիչը փոխվել է․ այս մասին ասվում է Ֆրանսիայի կառավարության կայքում։

Ստեֆան Վիսկոնտիի փոխարեն նշանակվել է Բրիս Ռոքֆեյլը։

Մինչ նոր նշանակումը Բրիս Ռոքֆեյլը ղեկավարում էր Ուզբեկստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունը (2020 թվականի սեպտեմբերից)։ Մինչ այդ նա Ֆրանսիայի դեսպանն էր Պանամայում եւ գլխավոր հյուպատոսը Ռիո դե Ժանեյրոյում։