ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությ...

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆերը ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իգոր Կովալյովը ՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բրիս Ռոքֆեյը ՝ Ֆրանսիայից) այսօր հրապարակել են հետևյալ հայտարարությունը․

«Համանախագահները դեկտեմբերի 1-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեհուն Բայրամովի հետ՝ դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում:

Համանախագահները նաև հանդիպել են ԵԱՀԿ գործող նոր նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ: Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (PRCIO) Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահները ցավում են, որ չհաջողվեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպում անցկացնել Ստոկհոլմում իրենց հովանու ներքո։ Նրանք պատրաստակամություն են հայտնում անցկացնել նման հանդիպում, երբ հանգամանքները թույլ տան, շարունակել քննարկումները, որոնք սկսվել են Նյու Յորքում սեպտեմբերին և Փարիզում նոյեմբերին»,- ասված է հայտարարության մեջ: