
ԱԺ պատգաավոր Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կրկին ԵԱՀԿ ԽՎ ՀԱՂԹԱՆԱԿԻ մասին.
Եթե հանկարծ ադրբեջանամետ բանաձևը նախնական տեսքով անցներ և չլիներ ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության հաղթարշավը, եթե հանկարծ չկարողանային փոխել բանաձևի նախնական տեքստը, որում առկա էին "The Nagorno Karabagh and seven distinct districts of Azerbaijan" ձևակերպումները և տարածքային ամբողջականության դրույթը՝ առանց հավասարազոր ինքնորոշման իրավունքի, եթե ձախողեին ու չկարողանային հռչակագրի տեքստում ներառել «Հայոց ցեղասպանության մասին» պարբերությունը, որը ոչ միայն ողջունում է Իտալիայի և Ֆրանսիայի խորհրդարանների կողմից ապրիլի 24-ը ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր սահմանելը, այլև կոչ է անում բոլոր ազգային խորհրդարաններին հետևել այս օրինակին, եթե այս ամենը ձախողեին, ապա դա այս օրերին կդառնար top news, ասուլիսներ ու քննարկումներ կհրավիրվեին, ուղիղ եթերներ կարվեին, դրանք հնարավոր բոլոր մեդիաներով կտարածվեին և կորակվեր որպես մեծ, աննախադեպ պարտություն, պատերազմի նախադրյալ և այլն:
Մինչդեռ երկար, բավական դժվար, ծանր ու հետևողական աշխատանքի շնորհիվ բանաձևը փոխվեց, ԵԱՀԿ ԽՎ-ում ընդունվեց բանաձև, որում ոչ միայն ամբողջությամբ դուրս բերվեց Ղարաբաղը և 7 շրջանները որպես ադրբեջանական տարածք ներկայացնող եզրույթը, այլև մի ամբողջական պարբերությամբ գնահատական տրվեց բանակցային նոր գործընթացին և հստակ շեշտվեց նաև ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ (մանրամասները այստեղ՝ https://factor.am/165687.html…)
Սա կարևոր ձեռքբերում է, որի հետևում ահռելի, ճիշտ համակարգված աշխատանք է եղել, սա մամուլը կարող է չհրապարակել, փակել աչքերը, քննադատել, թե պատգամավորները շատ են գործուղումների մեկնում՝ առանց գնահատելու դրա արդյունքը, բայց մենք բոլորս գիտենք, որ այս կարևոր հաղթանակով կապեցինք ադրբեջանի ԱՐՅՈՒՆՈՏ ՁԵՌՔԵՐԸ, ՊԱՏԵՐԱԶՄ ՀՐԱՀՐԵԼՈՒ ևս մեկ առիթ ՉԵԶՈՔԱՑՐԵՑԻՆՔ, իսկ դա ամենակարևորն է:
Ստորև նկարն արվել է Դանիայի խորհրդարանի ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավարի հետ հանդիպումից հետո, որին հաջորդեցին նաև Ֆինլանդիայի փոխխոսնակի, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավարի և տեղակալի հետ հանդիպումները, այս օրերին որևէ նկար, որևէ տեղեկություն չէինք հրապարակում, քանի որ չէինք կարող բացառել ադրբեջանական կողմի հակագրոհը:
Hayk Konjoryan, Hamazasp Danielyan Համազասպ Դանիելյան Maria Karapetyan Lena Nazaryan Ruben Rubinyan Anush Begloian Vahan Kostanyan Arusyak Julhakyan Sargis Khandanyan Ani Samsonyan Taron Simonyan Hovhannes Hovhannisyann Sona Ghazaryan Tsovinar Vardanyan, Գայանե Աբրահամյան/Gayane Abrahamyan Artak Apitonian և ԱԳՆ, Աժ աշխատակազմ, շնորհակալ ենք բոլորիդ նվիրված, չափազանց լարված աշխատանքի և այս հաղթանակի համար»։