ՁՊՎ-ում տեսակցեցի տիկին Գայանեին, առողջական վ...

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ՁՊՎ-ում առանձնատեսակցություն է ունեցել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոյանի մայրիկի՝ տիկին Գայանեի հետ։

«Քիչ առաջ ՁՊՎ-ում առանձնատեսակցություն ունեցա տիկին Գայանեի հետ։ Առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատ էր, (ձերբակալումից հետո սնունդ չէր ընդունել) տրամադրվածությունը՝ մարտական, այնպես ինչպես վայել է հերոսածին մորը։

ՁՊՎ-ի անձնակազմը տիկին Գայանեի հետ վարվել է առանձնահատուկ հարգանքով»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նա: