Ձնահյուս Լծեն-Տաթեւ ճանապարհի 8-րդ կմ-ի վրա․...

Ձնահոսք Լծեն-Տաթեւ ճանապարհի 8-րդ կմ-ի վրա․ճանապարհը երկկողմանի փակ է։

Այս մասին հայտնում  է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Ավելի ուշ հիմնադրամից հայտնել են, որ այսօր առավոտյան  ժամը 10։40-ի դրությամբ, Նորովան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին իրականացվել են ձնահյուսի մաքրման աշխատանքներ, ճանապարհը բացվել է։

Ճանապարհահատվածը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։