Ձեզ խաբել են, որ ՀԷՑ–ում համատարած խախտումներ...

ՀԾԿՀ-ն երրորդ օրն է՝ քննարկումէ  ՀԷՑ-ը «Տաշիր կապիտալ» ընկերությունների խմբից խլելու հարցը։

ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը, ելույթ ունենալով, ասաց, որ ՀԾԿՀ-ին և կառավարությանը չստացվեց խլման գործընթացն արագ ավարտել, ի շնորհիվ իրենց «կռիվների»։ «Հանձնաժողովի՝ արագ ավարտելու ցանկությունը չեմ ընդունում, բայց շատ լավ հասկանում եմ, որովհետև այն նյութը, որ պատրաստված էր, պատրաստված էր շատ թերի, սխալ, էն առումով, որ հենց մեկը՝ ճգնաժամային կառավարման իմիտացիա ստեղծելու համար ՏԿԵՆ-ն ուղարկել էր 9 կետանոց հաղորդում, որից եթե չեմ սխալվում, 7 կետը դուրս էր եկել։  

ՀԷՑ-ը խլելու գործընթացը նախաձեռնելիս ասում էին՝ գիտե՞ք ինչ, կար ճգնաժամ  և այդ ժգնաժամը կառավարելի դարձնեու, հարց էին դնում տակը և ուղակում 9 կետ։ Եթե 9 կետից 7-ը վարույթում ներառված չէ, կարելի է պնդել, որ ճգնաժամ ուղղակի չի եղել։ Ե՛վ մեր ժողովրդին, և՛ մեզ որևէ մեկը չի բացատրել, թե ինչ ճգնաժամի մասին  է խոսքը։

Կարծում եմ, որ քաղաքական իշխանության ներկայացուցիչերը և հանձնաժողովականները չեյն ապրում լուսնից բերված էլեկտրոէներգիայի հույսին, բոլորս էլ նույն կենցաղն ենք վարում և նույն տեղից ենք սնվում, այսինքն՝ ՀԷՑ-ից։ Եվ եթե ճգնաժամ առաջացել է, ապա միայն իշխանական էլիտայի համար»,- ասաց նա։