Նիկոլ Փաշինյանի չփաստաթղթավորված զուգընկերը՝ Աննա Հակոբյանը, Պեկինից հրապարակել էր լուսանկարներ, որտեղ նա ժպտալով կանգնած էր Մեհրիբան Ալիևայի կողքին։ Այս կադրերը մեծ դժգոհություն առաջացրին հասարակության լայն շրջանակներում։
Աննա Հակոբյանի նման դրսևորումները նոր չեն․ նա բազմիցս ցույց է տվել, որ հաշվի չի առնում հայ ժողովրդի զգացմունքները։ Պատերազմից հետո, երբ հայ հասարակության մոտ Ադրբեջանի նկատմամբ ձևավորվել է խիստ բացասական վերաբերմունք՝ Ալիևների որոշումների հետևանքով սպանված զինվորների ու անմեղ զոհերի պատճառով, Հակոբյանի պահվածքը ընկալվում է որպես հերթական վիրավորանք։ Մեհրիբան Ալիևայի հետ ձեռքսեղմումը շատերի կողմից դիտարկվեց որպես «ձեռքերը արյան մեջ թաթախել»։
Հասարակական արձագանքը առավել քան բացասական է։ Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ Աննա Հակոբյանը համարվում է ավելի անընդունելի, քան Նիկոլ Փաշինյանը։ Այս իրողությունը հակադրվում է նախորդ ղեկավարների կանանց կերպարին, ովքեր անգամ իրենց ամուսինների քաղաքական հակառակորդների շրջանում ոչ միայն չէին ընկալվում որպես ատելի, այլև առավել ընդունելի էին։
Բացասական վերաբերմունքը նկատվում է ոչ միայն հասարակության, այլև ՔՊ-ի ներսում։ ՔՊ-ի նախկին անդամ, պատգամավոր Հովիկ Աղազարյանը մեր տաղավարում ընդգծեց․«Աննա Հակոբյանը և հայ ժողովրդի մոտ, և ՔՊ-ականների մոտ խիստ բացասական ընկալում ունի»։
Այսպիսով, Աննա Հակոբյանի վարքագիծը դարձել է աննախադեպ երևույթ՝ մերժում առաջացնելով ոչ միայն ընդդիմադիր դաշտում, այլև իշխանական կուսակցության ներսում։



