
Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Արսեն Ամյանը ձերբակալվել է:
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետը: