ՀՀ-ն այն եզակի երկրներից է, որը ռազմականացման միջազգային միտումների, զինվորական ծառայության նկատմամբ ձևավորվող նոր պահանջների և ահագնացող տարբեր սպառնալիքների պայմաններում գնում է պարտադիր ժամկետային զինծառայողների թվի՝ շուրջ 25%-ով կրճատման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Վերջերս, ենթադրաբար, «վերևից» իջնող հիմնավորումներ եմ լսում այն մասին, թե ժամկետայիններին պայմանագրայիններով փոխարինելը նաև մեծացնում է մարտական խնդիրներ լուծելու արդյունավետությունը։
Որևէ մեկը չփորձի ստվեր նետել պարտադիր ժամկետային զինծառայողների և վերջին երեք տասնամյակներում նրանց կողմից իրականացված ծառայության վրա։
Ուստի ձեր տապալումները և վնասակար փոփոխությունները պարտակելու համար պարտադիր ժամկետային զինծառայողների արժանիքներն ու ծառայությունը մի՛ չթերագնահատեք, առավել ևս՝ մի՛ մոտեցեք դրանց վերապահումներով»,-գրելէ նա։



