Ձեր գրած Սահմանադրությունն է Փաշինյանի համար...

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը այս օրերին ևս մասնակցում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման բողոքի ակցիաներին։ Օրերս նա լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անդրադարձել էր երկրում ստեղծված իրավիճակին․«Ըստ էության,  Հայաստանում մենք ունենք մեկ մարդու դիկտատուրա, որը, հետևելով Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջներին, հանձնում է մեր հայրենիքը»,-ասել էր նա։

Ամեն բան իհարկե կլիներ նորմալ, եթե չլիներ մեկ բայց։ Նիկոլ Փաշինյանը կարողացել է մեկ անձի դիկտատուրա հաստատել այդ թվում Վարդան Պողոսյանի համահեղինակած սահամնադրության շնորհիվ։ Այս տարիներին մենք արդեն իսկ հստակ արձանագրել ենք, որ գործող սահամանդրությամբ վարչապետի իշխանությունը բետոնված է և նրան գրեթե անհնար է հեռացնել սահամնադրական ճանապարհով։ Վարդան Պողոսյանն ու իր գործընկերները սահամանդրությամբ իշխանություններցի դժգոհ ժողովրդի համար սահամանել են բազմաթիվ թակարդներ, որոնք անհնարինության են հասցրել վարչապետի հեռացումը և դրան զուգահեռ նրան տվել են անհամաչափ լիազորություններ։ Ժամանակին անգամ Նիկոլ Փաշինյանն էր Սահամանդրությունը անվանել սուպերվարչապետության կոստյում, որը կարվել է Սերժ Սարգսյանի համար։

Սուպերվարչապետության այս «կոստյումը» Վարդան Պողոսյանն ու մյուս համահեիղնակներն իհարկե այլ մարդու համար էին գրել, բայց հիմա գոնե իրենք դժգոհելու իրավունք չունեն, իրենք են այս ճաշը եփել ու լավ կլինի ցույցերին մասնակցեն և հարցազրույցներ տան, որպես մեղավորներ, ոչ թե որպես փրկիչներ։