Դուք նույնիսկ տեսական բարոյական իրավունք չուն...

Արամ Վարդևանյանը գրել է.

Երկու խումբ անհերքելի փաստերի.

1) Պատերազմի տապալում, Շուշիի հանձնում, կապիտուլյացիայի ստորագրում և հազարավոր հերոս ՏՂԵՐՔԻ սպանությունների պատասխանատվություն:

2) Կորոնավիրուսի դեմ առհասարակ պայքարի բացակայություն` արդեն հազարավոր ու ամեն օր մահվան դեպքեր, կառավարության տոտալ անգործության պայմաններում:

Այսքանից հետո պետք է ունենալ առնվազն պարզ մարդկային ԱՄՈԹ, բայց դրա փոխարեն հերթական ձայնի-ճղման, ծափերի դրսևորումներ: Դուք նույնիսկ տեսական բարոյական իրավունք չունեք ասել «նախկիններ» որովհետև դուք ՈՉ ՄԻ հաջողություն չեք տվել, այլ միայն ԽԱՅՏԱՌԱԿ վնաս եք տվել: Միակ գործիքակազմը ձեր բոլորի դա ՍՈւՏ ասելն է, 24 ժամ ՍՈւՏ: Վստահեցնում եմ` անխուսափելի է լինելու ձեր բոլորի պատասխանատվությունը, իսկ պաշտոնատար անձի կողմից ՍՈւՏ ասելը քրեականացվելու է: