Դուք Մանվել Գրիգորյանի օգնակա՞նը չեք․ Նիկոլ Փ...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպեց կառավարության մոտ բողոքի ակցիա անող բանակում զոհվածների մայրերի և այրիների հետ:

Հանդիպմանը ներկա էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանը, ով վերջին շրջանում անընդհատ խոսում է 1000 դրամների հիմնադրամի մասին, քանի որ այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։

Տեսնելով Մեսրոպ Մանուկյանին վարչապետ Փաշինյանն ասաց․«Դուք Մանվել Գրիգորյանի օգնակա՞նը չեք»:

«Եղել եմ»,-պատասխանեց Մանուկյանը:

«Մանվել Գրիգորյանի ունեցվածքն ինչո՞ւ չեք վաճառում, կամ մինչև 2018 թվականը խի՞ չեք վաճառել: Էն թրերը, ոսկիները, փողերը խի՞ չեք բաժանել: Ի՞նչ եք եկել հիմա ինձանից պահանջում»,-ասաց Փաշինյանը` թույլ չտալով Մանուկյանին խոսել։