Դուք աշխատում եք՝ օգտագործելով «մերժված» քաղա...

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հարցեր է ուղղել քաղաքապետ Հայկ Մարությանին՝  պատշաճ ժամկետում ակնկալելով ստանալ դրանց պատասխանները.

«Պարոն քաղաքապեՙտ, հիշեցնում եմ ձեր նախընտրական խոստումները. ասում էիք, որ դուք լիելու եք ժողովրդավար քաղաքապետ և ժողովրդավար լինելու ճանապարհներից առաջինը մատանաշում էինք հանրաքվեները, հանրային հարցերի քննարկումը և դրանց լուծումներ տալը: Հիմա հարց եմ տալիս՝  անցել է 10 ամիս, որևէ գլոբալ խնդրի վերաբերյալ հանրային լսումներ իրականացվե՞լ է, եթե՝ այո, ապա ինչո՞ւ հանրությունը տեղյակ չէ դրանց մասին, ինչո՞ւ ենք դրանք գաղտնի պահվում:

Վստահեցնում էիք, թե քայլ 2-րդով լուծելու եք աղբահանության խնդիրը, ուսումնասիրե՞լ էիք, թե ինչպես է դա իրականցվել  տարիներ շարունակ և ի՞նչ հնարավորություններ դուք ունեք, որ խոսք եք տալիս, թե ձեր պրոֆեսիանալ անձնակազմով գալու եք ու աղբը վերացնելու եք Երևանից:

Պարոն քաղաքապետ, ո՞ւր է ձեր պրոֆեսիոնալ թիմը: Որքանով ես տեղյակ եմ, Երևանի քաղաքապետարանում աշխատում են հանրապետական բոլոր ներկայացուցիչները, այնսինքն՝ աշխատուժը մնացել է նույնը: Դուք աշխատում եք՝ օգտագործելով «մերժված» քաղաքապետի անձնակազմը»,- ասաց Աղեկյանը: