Դուբայի «Բուրջ ալ-Արաբ» հյուրանոցը, որը հայտնի է նաև որպես «առագաստ-հյուրանոց», մեկուկես տարով փակվում է վերականգնման նպատակով։ Այս մասին հայտնել են «Jumeirah Group» կառավարող հոլդինգից:
«Ավելի քան 25 տարի հյուրեր ընդունելուց հետո «Բուրջ ալ-Արաբ» հյուրանոցը կսկսի վերականգնման մանրակրկիտ պլանավորված փուլային ծրագիրը: Այս պահը նշանակում է ոչ թե ավարտ, այլ խոհեմ դադար՝ նվիրված ապագա սերունդների համար այս խորհրդանշական օբյեկտի պահպանմանը», — ասված է հաղորդագրության մեջ:
Մերձավոր Արևելքում բռնկված պատերազմի պատճառով Դուբայը և մյուս էմիրությունները հայտնվել են իրանական ԱԹՍ-ների թիրախում։ Հարվածներից զերծ չի մնացել նաև խորհրդանշական «Բուրջ ալ-Արաբ» հյուրանոցը։ Ռազմական գործողությունների հենց առաջին օրը (փետրվարի 28-ին) անօդաչուի բեկորների անկումից հրդեհ է բռնկվել հյուրանոցի ճակատային հատվածում։



