Դրանում որևէ կոռուպցիա չկա. Դանիել Իոաննիսյան...

Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2018 թվականի նոյեմբերին ինձ դիմեցին «Իմ քայլը» նախընտրական ցուցակի որոշ թեկնածուներ և հարցրին, թե արդյո՞ք որևէ խնդիր կա, եթե իրենք դրամահավաք անեն ու դրա գումարները իրենց անունից մուտքագրեն հիմնադրամի հաշիվ:

Ես ասացի, որ դրանում առանձնապես խնդիր չկա, ժողովրդավարությանը վայել պրակտիկա է, բայց ըստ Ընտրական օրենսգրքի՝ իրենք չեն կարող 5 միլիոն դրամից ավել մուտքագրել նախընտրական հիմնադրամի հաշիվ:

Այժմ վերահաստատում եմ՝ դրանում որևէ կոռուպցիա չկա: Ասեմ ավելին, այդ պրակտիկային դեմել են նաև այլ կուսակցություններ: Մենք նաև դրանում խնդիր չենք տեսել, երբ 2017 ընտրություններին դա անում էր, օրինակ, ՀՀԿ-ն:

Հ.Գ. Միանգամից ասեմ, որ դա նորմալ պրակտիկա է, երբ կուսակցություները և թեկնածուները մեզանից խորհուրդ են հարցնում: Տարբեր առիթներով դա արել են թե Հայաստանի, թե Արցախի և նույնիսկ Վրաստնի տարբեր ընտրությունների տարբեր ճամբարների թեկնածուներ»։