Դրամաշնորհային մրցույթ՝ թրաֆիքինգի դեմ պայքար...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի կազմակերպում» դրամաշնորհային մրցույթի մասին:

Մրցույթի շրջանակում նախատեսվում է մարդկանց շահագործման երևույթի դեմ պայքարի թեմայով լրագրողական մրցույթի կազմակերպման նպատակով ընտրել կազմակերպություն, որին  կտրվի 2 մլն 805 հազար 6 հարյուր  դրամի դրամաշնորհ` միջոցառման կազմակերպման նպատակով:

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է մշակի դրամաշնորհի հայտը՝ ըստ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության կանոնակարգ»-ը հաստատելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարեների համատեղ հրամանի:

Սույն մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ նվազագույն որակավորման տվյալների չափանիշներին.

1) առնվազն 3 նմանատիպ ծրագրերի իրականացման փորձառություն, 

2) ծրագրի աշխատակազմի փորձառություն,

3) ըստ անհրաժեշտության՝ ծրագրի իրականացման համար նշված ոլորտում հրավիրված մասնագետների փորձառություն:

Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)։

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2023 թվականի փետրվարի 6-ը՝  ժամը 12:00-ն: