Դիրքերում շփումներս ամրապնդում են այն մոտեցու...

Ամենաջերմ միջավայրի ձևավորման վայրը մարտական դիրքերն են` նույն գաղափարի շուրջ միավորված մարդիկ, ովքեր շոգին, ցրտին, արևին, մառախուղին և սառնամանիքին կատարում են հայրենիքի պաշտպանի իրենց առաքելությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Որքան եղանակային, դիրքային, աշխարհագրական տեսանկյունից պայմանները բարդ են, այնքան ներսում միմյանց փոխլրացնելու ձգտումն ավելի մեծ է, որովհետև առանց դրա ծառայություն կազմակերպելը գրեթե անհնարին է:

Դիրքերում շփումներս ամրապնդում են այն մոտեցումս, որ ամեն ինչ կորած չի և այս սերունդը ևս պատրաստ է կատարելու իր այն պատմական առաքելությունը, որն արել են իրենից առաջ, ուղղակի դրա համար անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծել` գաղափարական, քաղաքական, տեխնոլոգիական և այլն:

Եղածը պահպանելու և առաջ նայելու հնարավորություն ստանալու համար, պետք է զգալ ու ճիշտ գնահատել հայրենիքի ցանկացած անկյուն»։

Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում մի քանի լուսանկար է հրապարակել, թե ինչ պայմաններում են զինվորները ծառայություն իրականացնում»,- նշել է նա: