Դիմակավորված ոստիկանները առևանգել են Վարդան Ղ...

Քիչ առաջ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ տնային կալանքի տակ գտնվող որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, հրավիրել են Շիրակի մարզի քննչական բաժին՝ քննչական գործողություններ կատարելու պատճառաբանությամբ։

Երբ նա մոտեցել է շենքին՝ փորձելով ներս մտնել, դիմակավորված ոստիկանները շրջափակել են Սպարտակ Ղուկասյանին՝ չթույլատրելով շարժվել, առևանգել են՝ տանելով անհայտ ուղղությամբ, ամենայն հավանականությամբ՝ մայրաքաղաք։ Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանից։

Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը տնային կալանքի մեջ է՝ շորթման հարկադրելու մեղադրանքով։ Նա, ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության, օգտագործելով իր սոցիալական դիրքը և հեղինակությունը, Գյումրի համայնքին պատկանող գույքն իրենը դարձնելու նպատակով՝ բեռնատարի վարորդից պահանջել է մեքենայի թափքին բեռնված և Գյումրի համայնքին պատկանող գույքը տեղափոխել իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի՝ գույքն իրենը դարձնելու նպատակով։