Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին...

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ավստրիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պետրա Բայրի և Ավստրիա - Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Մարտինա Ֆոն Կունսբերգ Սարրեի հետ: 

Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ Արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ այդ համատեքստում զրուցակիցների հետ մտքեր փոխանակելով տարածաշրջանային զարգացումների, խաղաղության օրակարգի, միջպետական հաղորդակցային ուղիների ապաշրջափակման հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին։ 

ՀՀ դեսպանը զրուցակիցներին մանրամասներ է ներկայացրել Ավստրիայի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնման, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ: Նա երախտագիտություն է հայտնել ավստրիական կողմին ՀՀ ժողովրդավարությանը աջակցելու կապակցությամբ և կարևորել շարունակական համագործակցությունը: