Դեմ է եղել մանդատները վերցնելուն․ ինչու հեռաց...

Երեկ հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի երրորդ համար, իրավաբան Գոհար Մելոյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով պատգամավորական մանդատից։

Մամուլը օրեր առաջ գրել էր, թե Մելոյանի փաստաբան ամուսինն է դեմ եղել, որ կինը գնա Ազգային ժողով։ Սակայն Politik.am-ին այլ մանրամասներ են հայտնի դարձել։ Մեր տեղեկություններով՝ Գոհար Մելոյանը եղել է թիմի եզակի անդամներից մեկը, ով սկզբունքորեն դեմ է եղել մանդատները վերցնելուն։ Ներքին քննարկումների ընթացքում նա պնդել է, որ ստեղծված քաղաքական իրավիճակում խորհրդարանական մանդատներ ընդունելը նշանակում է լեգիտիմացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, և ինքը չի ցանկանում այդ պատասխանատվությունը կիսել։

Մեր տեղեկություններով՝ հենց այդ դիրքորոշումից հետո կուսակցության ղեկավարությունն առաջարկել է Մելոյանին հրաժարվել մանդատից՝ հնարավորություն տալով, որ խորհրդարան մտնի մարդ, ով նման վերապահումներ չունի և պատրաստ է ստանձնել պատգամավորի լիազորությունները։