Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 19-ից 20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 111 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 19, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 16, խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 6, հոգեկան ներգործության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու, համակարգչային հափշտակության, դրամանենգության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, սառը զենքի հայտնաբերման, դատական ակտը չկատարելու ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, կողոպուտի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անառակաբարո գործողությունների, կեղծ փաստաթղթի, ինքնավնասման, ինքնիրավչության, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու, բնական գազի խողովակաշարերին ապօրինի միացում կատարելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, խարդախության և դատավորի նկատմամբ սպառնալիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար․ 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։