Դեբեդի վարարման հետևանքով փլվել է 17 կամուրջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Դրանց մի մասը համայնքային նշանակության փոքր կամուրջներ են, բայց առնվազն 5-6 կամուրջներ բավականին խոշոր կամուրջներ են, մեզանից մեծ ջանք ու ժամանակ կպահանջվի դրանց վերականգնման համար: Գիշերը կարողացել ենք համապատասխան տեխնիկաները հասցնել Ախթալայի ուղղությամբ, որտեղ մեր 5 բնակավայրեր կտրված են 2 կամուրջների փլուզման հետևանքով»,- նշեց նա։
Այս պահի դրությամբ աղետի հետևանքով կա հաստատված 4 զոհ:
Մանրամասն՝ տեսանյութում:



