Երևանի Դավթաշեն վարչական շրջանում մոտակա օրերին այլևս չեն լինի «Սանիթեքի» կոտրված աղբամանները, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։
Նրա ներկայացմամբ, բոլոր աղբամանները փոխարինվելու են Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած նոր աղբամաններով։
«Փոխարինելուց առաջ աղբամանների տարածքները հատուկ հեղուկով լվացվելու են», - իր ֆեսբուքյան էջում գրել է Կուբատյանը։



