Դավիթաշեն կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբ...

Այսօր՝ հունվար 22-ին, ողբերգական դեպք է տեղ ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմքունք միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, տղամարդու դի կա, հաղորդում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապգնության բժիշկների թիվ 22 բրիգադը, որը արձանագրել է տղամարդու մահը:

Ահազանգով ժամանել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական խումբը, որը  գետից դուրս է բերել դին ու պատգարակով մոտեցնում են դիատարին:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: