Դավիթ Պետրոսյանը՝ ԵՊՀ-ում պաշտոն ստանալու մաս...

«Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրին, թե ԵՊՀ-ում պաշտոն է ստանալու: Նա, մասնավորապես, գրել է.

«Որոշ «լրատվականներ» տեղեկություններ են տարածում, թե ես շուտով ԵՊՀ-ում ինչ-որ պաշտոն պիտի ստանամ:
Սա, իհարկե, բացարձակ սուտ է:
Նույն ստորությունն ու ստորաքարշությունը:

Ամեն ստի չէ, որ արձագանքում եմ, բայց քանի որ ինձ սկսեցին հարցնել, ստիպված էի»: