Դավիթ Խաժակյանը պետք է մնա Երեւանի ավագանու կ...

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ իր աջակցությունը հայտնելով Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Խաժակյանին ավագանուց հետ կանչելու հնարավորությունը։

Արթուր Սաքունցի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Դավիթ Խաժակյանը պետք է մնա Երեւանի ավագանու կազմում, ինչու՞։

Աքսիոմա թիվ 1

Առանց ընդդիմության, թեկուզ մեկ հոգով ներկայացված, չի կարող լինել վերահսկողություն մեծամասնությսն իշխանության նկատմամբ։

Դ.Խաժակյանը ներկայացնում է կոնկրետ փաստեր, որոնք վերաբերվում են քաղաքապետի եւ քաղաքապետարսնի գործունեությանը, եւ որոնց հիման վրա բարձրացնում է հարցեր, որոնց պետք է պատասխանի քաղաքապետը։

Չլինեն հարցեր, հատկապես անհարմար հարցեր, չենք կարող ակնկալել նաեւ պատասխաններ։

Աքսիոմա թիվ 2

Եթե չլինի ընդդիմություն, թեկուզ մեկ հոգանոց, չի կարող լինել վերահսկողություն մեծամասնության իշխանության նկատմամբ։

Աքսիոմա թիվ 3

Ընդդիմությունը մեծամասնության համար դուր գալու համար չի եղել, չի լինի եւ չի կարող լինել։

Աքսիոմա թիվ 4

Առանց ընդդիմության չի կարող լինել որեւէ երաշխիք հաշվետու եւ թափանցիկ կառավարման։

Աքսիոմա թիվ 5

Առանց ընդդիմության ցանկացած իշխանություն դառնում է ավտորիտար եւ բռնապետական, որն արդեն մերժվել է մեկ ու կես տարի առաջ թավշյա հեղափոխությամբ։

Աքսիոմա թիվ 6

Եթե դուր չի գալիս ընդդիմությունը, ապա չի կարող դուր գալ իշխանությունը։

Աքսիոմա թիվ 7

Եթե դուր չի գալիս թվարկած որեւէ Աքսիոմա, ապա նայիր թիվ 1֊ից մինչեւ թիվ 6֊րդ Աքսիոմաները»։