Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ հանդիպեցինք, քննարկեցինք իր բոլոր մտահոգությունները, տվեցինք մեզ հուզող բոլոր հարցերը կապված և՛ իր, և՛ մեր մտահոգությունների հետ, որովհետև մենք էլ ունեինք որոշակի հարցեր, որոնք պետք է պատասխաններ ստանային, լրագորղների հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։
Հարցին՝ արդյոք Դավիթ Գրիգորյանը դժգոհե՞լ է, Գրիգոր Բեքմեզյանը պատասխանեց.
«Ինքը կասկածներ հայտնեց, որ այս գործը կարող է կապ ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ։ Մենք Դավիթ Գրիգորյանի բոլոր մտահոգությունները քննարկել ենք, մեզ հուզող բոլոր հարցերն իրար հետ պարզաբանել ենք։ Եվս մի քանի հարցի պարզաբանում կլինի, ամեն դեպքում այս գործին հետևում ենք և արագ կարձագանքենք»,- ասաց նա:



