«Սա քաղաքական հետապնդում է Դավիթ Գրիգորյանի նկատմամբ: Կարծում եմ, որ սա դատական համակարգն իրեն ենթարկելու իշխանությունների հաջորդ քայլն է», - լրագրողների հետ զրույցում նման միտք հայտենց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:
Ըստ Ենոքյանի՝ դատական իշխանությունը ենթարկեցնելու ճանապարհին իշխանությունների որոշ քայլեր հաջողել են, որոշները՝ ձախողել: Որպես հաջողված օրինակ՝ Ենոքայանը նշեց, որ իշխանություններին հաջողվել է ենթարկեցնել ԲԴԽ-ն և դատավոր Արմեն Դանիելյանին:
«Որոշ քայլեր անհաջող էին, օրինակ՝ Դավիթ Գրիգորյանին չկարողացան իրենց ենթարկեցնել, Սահմանադրական դատարանը չկարողացան իրենց ենթարկեցնել: Այսպես իշխանությունը պարտիզանական պայքար է մղում դատական համակարգը վերցնելու համար: Գրիգորյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ «փուչիկ» է, որը կարող է «ջրվել» հենց առաջին ատյանի դատարանում»,- ասաց Ենոքյանը:
Նա ավելացրեց, որ եթե այս գործը ՄԻԵԴ հասնի, պարզապես խայտառակություն կլինի ՀՀ դատական համակարգի համար:



