Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոխվեց

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստում դատավոր Կարեն Ֆարխոյանը վերացրեց Արցախի նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոց տնային կալանքը և նշանակեց վարչական վերահսկողությամբ և բացակայելու արգելք։

Նա ձերբակալվել, ապա կալանավորվել էր հունիսի 25-ին, որից հետո նրա կալանքի ժամկետը երկարացվել էր 3 ամսով, սակայն հոկտեմբերի 9-ին դատարանը կալանքը փոխարինել էր տնային կալանքով։