«Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը իրականացվել է մեզ մոտ քննվող քրական գործի շրջանակներում: Առայժմ ավել մանրմասներ չեմ կարող հայտնել»,- այս մասին Politik.am-ին հայտենց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Հիշեցենք, որ ստացված տեղեկությունների համաձայն՝ երեկ խուզարկություն է տեղի ունեցել 1–ին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում և առգրավվել է նրա համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կնիքվել է։ ՀՔԾ քննիչը ոստիկանությանը կնիքել է տվել սենյակը՝ այդ գործողությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ հանցանքի վայր է դա։ Թե ինչ հանցանք է և ինչ քրգործ է, դեռևս պարզ չէ։
Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը, հիմք ընդունելով Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդությունը, Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու որոշում է կայացրել։



