Դատարանը վարույթ է ընդունել ոստիկանության հայ...

Վարչական դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել ՀՀ ոստիկանության հայցադիմումն՝ ընդդեմ Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի։ Այս մասին տեղեկացնում է դատական-տեղեկատվական համակարգը։

Ոստիկանությունը պահանջում է Գալեյանին ենթարկել պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հոդվածը որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինսապատիկի չափով։