
Դատարանը մերժել է Ռուբեն Հակոբյանի քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու մասին միջնորդությունը:
Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել, որով դատարանին առաջարկում են դադարեցնել Ռուբեն Հակոբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը, ինչպես նաև կարճել քրեական վարույթը։
Նրանց կարծիքով` Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվել է քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի գործով դատական նիստը:
Ռուբեն Հակոբյանին 2 ամսով կալանավորել են հուլիսի 19-ին` իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար։