Դատարանը մերժեց Վազգեն Մանուկյանի նկատմամբ կի...

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշում կայացրեց ուժի մեջ թողնել Վազգեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպանները դատարանին միջնորդել էին վերացնել Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը՝ չհեռանալու մասին:  Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին։