Դատարանը երկարացրել է Խաչատուրյան քույրերի խա...
Մոսկվայի Բասմանյան դատարանը 3 ամսով երկարացրել է Անգելինա և  Քրիստինե Խաչատուրյանների որոշակի գործողությունների արգելման խափանման միջոցը, նրանք երեք քույրերից միջնեկն ու ավագն են, որոնք մեղադրվում են հարազատ հոր սպանության համար: Այս մասին երեքշաբթի ТАСС-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից:
 
«Մոսկվայի Բասմանյան դատարանի որոշմամբ Խաչատուրյան երկու քույրերի որոշակի գործողությունների արգելման խափանման միջոցը 3 ամսով երկարացվել է, այսինքն՝ մինչեւ հունիսի 28-ը», - ասել է դատարանի ներկայացուցիչը: Ավելի վաղ դատարանը երկարացրել էր քույրերից կրտսերի խափանման միջոցը:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Քննչական կոմիտեն հուլիսի 27-ի երեկոյան Մոսկվայի Ալտուֆևսկի խճուղում հայտանբերվել է 57-ամյա տղամարդու դի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով։ Ըստ քննության տվյալների՝  նրան սպանել են երեք դուստրերը անձնական հակակրանքի հողի վրա։ Աղջիկները հարցաքննության ժամանակ խոստովանել են մեղքը և պարզաբանել, որ հայրը երկար ժամանակ «բարոյական տառապանքներ» է պատճառել։ Օգոստոսի 2-ին Մոսկվայի Օստանկինսկի դատարանը նրանց կալանավորել էր:
 
Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը փոխել էր նրանց կալանքի խափանման միջոցը որոշակի գործողությունների արգելմամբ, և նրանք դատարանի դահլիճում ազատ էին արձակվել: