Դատարանը ասում է՝ ապօրինի է, բայց ՔՊ-ն նույնը...

Սիրելի երևանցիներ, ՔՊ խմբակցությունը դուրս է եկել դատարանների դեմ: Այս մասին հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Իսկանդարյանը։

««Մայր Հայաստանը», ինչպես գիտեք, կարմիր գծերի գործով ոչ մեկ անգամ, երկու, երեք, չորս անգամներ դատարաններում հաղթել է, դատարանը որոշել է, որ այդ նախագիծը ապօրինի է, բայց նրանք էլի նույն համառությամբ փորձում են ի՞նչ անել՝ նորից թանկ տարբերակով բերում են ու երբ հարցնում եք բացատրեք տրամաբանությունը, եթե դատարանն էլ է ասում, որ օրինաչափ չէ, ինչի՞ համար եք դուք նորից էլի նույն տարբերակով բերում: Տրամաբանությունը ուղղակի անհասկանալի է:

Անցած տարվանից դեռ աղբահանության վճարները սարքել եք քառակուսի մետրով։ Ասում ենք՝ բայց դուք գիտեք չէ՞ մարդն է գեներացնում աղբը, ասում եք՝ այո գիտենք, բայց քառակուսի մետրով ենք հանում, որպեսզի կարողանանք ավելի ճիշտ գումարները հավաքագրել: Է մենք գիտենք, որ այսօր կան բնակարաններ կամ տներ, որտեղ ապրում են բազմաթիվ մարդիկ, այսինքն մի տան մեջ, ասենք 70 քառակուսանոց տան մեջ կարող է մինչև 10 հոգի ապրեն: Գոյություն ունեն համատիրություններ Երևան քաղաքում, բայց այդ համատիրությունները չգիտես ինչի նորմալ չեն աշխատում: Դուք կարող էիք համատիրություններին ասել, որպեսզի բոլոր բնակարաններում հստակ հաշվառում անցկացնեին, թե ինչքան մարդ է բնակվում ու շարունակեիք մեկ մարդու հաշվարկով աղբահանության վճարները հավաքագրել:

Խոսում եք տրանսպորտի բարելավումից ու տարաք խնդրեցիք, գնացիք, որ Ազգային ժողով բերեցին, սարքեցին տեղական վճար, որպեսզի մենք էլ չկարողանանք հանրանանքվե անցկացնել: Հիմա բերել եք նորից թանկ տարբերակով ու ասում եք՝ լավ է տրանսպորտը, բարելավել ենք: Ես ձեզ կարող եմ մի տասնյակից ավել կանգառներ ասել, որոնք ես եմ այցելել օրվա տարբեր ժամերի ու հիմնականում պիկ ժամերին մարդիկ ուղղակի չեն կարողանում ֆիզիկապես մտնել ավտոբուս: Սպասում են երկու-երեք ավտոբուս գալիս է, նոր փորձում են ինչ-որ ձև մտնել»: