Դատարանում կրկին առանց քննության են թողել Ռու...

Բաքվում շարունակվում է ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատական ֆարսը։

Դատարանում կրկին առանց քննության են թողել Ռուբեն Վարդանյանի պաշտպանության բողոքը դատավորների դեմ։

Հիշեցնենք՝ ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանին Բաքվում մեղադրում են «պատերազմ վարելու, ահաբեկչության, խոշտանգումների» և այլ ծանր հանցագործությունների մեջ։