Դատապարտյալի անվամբ փոստային առաքմամբ ստացված...

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները, նախապես ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, նոյեմբերի 11-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Ա. Մ.-ի կողմից փոստային առաքմամբ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Բ.-ին հասցեագրված ծանրոցը:

Արդյունքում՝ ծանրոցում առկա գրիչի միջից հայտնաբերել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված, 0.4 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված:

Նախապատրաստված նյութերը և հայտնաբերված զանգվածն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Քրեակատարողական ծառայությունը հորդորում է ազատազրկված անձանց հարազատներին խստագույնս պահպանել ազատազրկված անձանց ծանրոցներ փոխանցելու կանոնները և զերծ մնալ քրեորեն պատժելի գործողություններից: