Դատախազությունը միտումնավոր ձգձգում է նիստը....

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ Դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։

Դատական նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը: Մեղադրող կողմը բացակայում է:

Դատախազ Դոլմազյանը գրություն էր ուղարկել դատարան, որ այսօր նույն ժամին այլ դատական նիստ ունի և չի կարող ներկայանալ սույն դատական նիստին և միջնորդել է հետաձգել այն:

Պաշտպանական կողմը առարկեց` ասելով, որ դատական նիստը պետք է շարունակվի: Ռոբերտ Քոչարյանը հայտարարե. «Միտումնավոր չեն ներկայացել, որպեսզի նիստը ձգձգվի»:

Դատավորը, սակայն, ասաց, որ կարևոր է բողոքաբեր կողմի կարծիքը լսել և որոշեց հետաձգել նիստը: