«ՀայաՔվե» նախաձեռնությունը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան էջում՝ կից գրառմամբ. «Հրազդանում Հայաքվեի անձնակազմի նկատմամբ հարձակում է կատարվել: Իշխանական սադրիչներն արդեն դիմում են ճարահատյալ քայլերի՝ հասկանալով, որ ստորագրահավաքի թափը չեն կարող կասեցնել։ Մեզ չե՛ք կանգնեցնի, Հրազդանում ստորագրավահաքը շարունակվելու է»։
Politik.am-ին տեղեկությունները փոխանցեցին, որ Հայաքվեի անձնակազմի նկատմամբ հարձակում է կատարողը Կիմա Սարուխանյանն է (ահա ֆեյսբուքյան էջը)։ Մեր աղբյուրների փոխանցմամբ նա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մորաքույրն է։ Մենք փորձեցինք տեղեկատվությունը ճշտել կառույցի մամուլի բաժնից, բայց մեր զանգերն անպատասխան մնացին։
Լուրի հրապարակումից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը կապ հաստատեց մեզ հետ և ասաց, որ նշված կինը կապ չունի դատախազի հետ։
Հետաքրքիր է, որ գլխավոր դատախազի ենթադրյալ մորաքրոջ լուրին դատախազությունը արձագանքեց րոպեների ընթացքում, իսկ կոնկրետ միջադեպին դեռ չեն արձագանքել։



