Թուրքական «Բիրգյուն» պարբերականը տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է դատական հաշվեհարդար տեսնել երկրի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ:
Նախագահը թիրախավորել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական և «Լավ» կուսակցությունների նախագահներ Քեմալ Քըլըչդարօղլուին ու Մերալ Աքշեներին՝ նշելով, որ նրանք ծանր գին կվճարեն իր հասցեին արած հայտարարությունների համար.«Պարոն Քեմալին իր պատգամավորական անձեռնմխելիությունն է վստահություն տալիս: Այդ հարցով իմ փաստաբաններն արդեն զբաղվում են»:



