Դաշտադեմ-Քարակերտ ճանապարհին «Howo» բեռնատարը...

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Դաշտադեմ-Քարակերտ ավտոճանապարհի 13 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Համլետ Չ.-ն իր վարած «Howo» մակնիշի բետոնախառնիչ բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 
 
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: