Դանիելյանն այն դատավորն է, որի պատճառով իրավա...

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ իրավունքի ուժով ստեղծված ԱԺ իրավական հարցերով քննիչ հանձնաժողովը մի շարք հարցեր պետք է քննության առարկա դարձնի, առաջին հերթին գործերը դատավորներին էլեկտրոնային համակարգի փոխարեն ձեռքով մակագրելու դեպքերը։

Նշելով, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմի վերաբերյալ որոշումն ԱԺ-ն չընդունեց՝ պատգամավորը շեշտեց, որ այն հնարավորություն է տալու զերծ լինել իշխանական պատգամավորների ներկայությունից։

Վարդևանյանի խոսքով՝ քննիչ հանձնաժողովը իր աշխատանքները իրականացնելու է առանց այդ որոշման և հրավիրյալի կարգավիճակով աշխատանքներում մասնակցելու են «Հայաստան», «Պատիվ ունեմ»  խմբակցությունների պատգամավորներ Աննա Մկրտչյանը, Արթուր Ղազինյանը, Էլինար Վարդանյանը և Արծվիկ Մինասյանը: