Դանիբեկյանը մեկնել է դասընթացների՝ ձգձգելով Ռ...

Տեղեկություն տարածվեց, այնուհետև երկրորդ նախագահի գրասենյակից հաստատեցին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտոնապես հրավեր է եկել մեկնել ՌԴ մայրաքաղաք՝ հանդիպումներ անցկացնելու նպատակով։ Նաև գրասենյակից տեղեկացրել էին, որ երկրորդ նախագահը պատրաստվում է Մոսկվա մեկնել արդեն այս շաբաթ։ Հաշվի առնելով, որ նախագահի նկատմամբ կա քրեական հետապնդում, և դատական նիստերը դեռ շարունակվում են, դիմեցինք Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանին՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը կարիք ունի, եթե այո, ստացե՞լ է երկրից մեկնելու թույլտվություն։

«Դեռևս նախորդ շաբաթ այս հարցով դիմել ենք դատարանին, բայց երկու օր մեր զանգերն անպատասխան մնացին։ Որևէ պատասխան չտրվեց՝ արդյոք դատարանը բավարարո՞ւմ է դիմումը, թե՞ ոչ։ Այսօր էլ հաստատվեց, որ դատավորը մեկ շաբաթ վերապատրաստումների է լինելու, և տպավորություն է, որ ամեն ինչ արվում է ձգձգելու համար։ Չնայած դեռ սպասում ենք, որ դիմումին օրենքով սահմանված ժամկետում պատասխան տրվելու է»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։