Դամասկոսում պայթյուն է տեղի ունեցել․ երկրում...

Դամասկոսում պայթյուն է որոտացել այն ժամանակ, երբ երկրում պաշտոնական այցով գտնվում է Էմանուել Մակրոնը։

Պայթուցիկով ականապատված ավտոմեքենան գտնվել է այն հյուրանոցի հարևանությամբ, որտեղ կանգ էր առել Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնը դեպքից կարճ ժամանակ առաջ լքել էր այդ տարածքը։

Իշխանությունները սկսել են փակել քաղաքի ճանապարհները։

Մակրոնը դարձավ արևմտյան երկրների առաջին առաջնորդը, որը 2024 թվականի դեկտեմբերին Բաշար ալ-Ասադի վարչակարգի անկումից հետո այցելեց Սիրիա։