Դադարել են Արսեն Թորոսյանի պատգամավորական լիա...

Դադարել են Արսեն Թորոսյանի պատգամավորական լիազորությունները («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից):

Դատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Արսեն Թորոսյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում էր ներկայացրել օգոստոսի 20-ին: Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Արսեն Թորոսյանը կնշանակվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: