Շենքը պահեստամաս է եղել, փլուզում է տեղի ունեցել, կանչը ստացել ենք այսօր ժամը 10.13–ին, արձագանքող խմբերը այդ ժամին տեղում են գտնվել, կատարվել է հետախուզություն, հետախուզության արդյունքում գազի արտահոսք է տեղի ունեցել, որը դադարեցվել է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության պետ գնդապետ Գալստյանը՝ անդրադառնալով դաշնամուրի նախկին գործարանում փլուզման դեպքին։
«Տարահանվել են կողքի մասնաշենքի աշխատակիցները, տարածքի սահմանազատում է կատարվել։ Ունեցել ենք մեկ տուժած, ով ոտքի վնասվածքով հոսպիտալացվել է: Տուժածը դրսում է եղել, ներսում տուժածներ չունենք: Սա սննդի պահեստամաս է եղել»,–ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ փլատակներում մարդիկ մնացած լինեն, Գալստյանը պատասխանեց. «Մեր հետախուզությունից հետո նաև մեր փրկարար ծառայության կինոլոգիան է աշխատել և ոչ մի բան ցույց չի տվել։ Դրանից հետո մենք տնօրենի հետ ենք խոսել, տնօրենը ասում է, որ մարդ չկա, բոլորը տարհանվել են։
Նախնական վարկած չեն կարող ասել, փլուզում է տեղի ունեցել, դա արդեն կխոսեն այլ՝ փորձագիտական ծառայությունները։ Այս պահին անվտանգության աշխատակիցներն անվտանգություն են ապահովում»։



